19 հունվարի 2006 - 16:05 AMT
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում կարող է քննարկվել Ղարաբաղի խնդրին առնչվող երկու հարց
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը պատրաստվում է «նոր փաստեր» ներկայացնել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հաշվետվության մեջ ընդգրկված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի առիթով: Այդ մասին լրագրողներին հաղորդած ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության նախագահ Սամեդ Սեիդովը նշել է նաեւ, որ նստաշրջանում ակնկալվում է Ղարաբաղի խնդրին առնչվող երկու հարցի քննարկում: «Մեկը կլինի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, երկրորդը ի հայտ կգա Եվրոպայում գաղտնի բանտերի առկայության վերաբերյալ հարցի քննարկման ընթացքում: Այդ քննարկումների ժամանակ օրակարգում կարող են ընդգրկվել այն փաստաթղթերը, որ մենք պատրաստել էինք մի քանի տարի առաջ, քանի որ դեռեւս անհրաժեշտ է Միջազգային Կարմիր Խաչի եւ այլ միջազգային կազմակերպությունների օգնությամբ ադրբեջանական կողմի հարցապնդման հիմնա վրա որոնել Լեռնային Ղարաբաղում անհայտ կորած Ադրբեջանի քաղաքացիներին եւ զինվորներին: Այդ պահանջները կարտացոլվեն նաեւ նոր փաստաթղթում, որը մեր պատվիրակությունը պատրաստվում է ներկայացնել»: Ս.Սեիդովն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը ընդհանուր առմամբ գոհ է լորդ Ռասել Ջոնսթոնի զեկույցից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որը կներկայցվի ԵԽԽՎ ենթակոմիտեի քննարկմանը, հաղորդում է Day.az-ը: