30 մայիսի 2013 - 17:19 AMT
Մինսկում այսօր մեկնարկում է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը

Մինսկում մայիսի 30-ին մեկնարկում է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը, որին կմասնակցեն 36 երկրների մարզիկներ, այդ թվում 7 հայ բռնցքամարտիկներ:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Մինսկում հանդես կգան Հովհաննես Դանիելյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Հովհաննես Բոչկովը (60 կգ), Արա Պուլուզյանը (64 կգ), Արման Հովիկյանը (75 կգ) և Արմեն Սիմոնյանը (+91 կգ):

Հայաստանի հավաքականը մայիսի 19-29 Կիևում համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացրել Ուկրաինայի, Ֆրանսիայի ու Իռլանդիայի հետ:

Եվրոպայի առաջնության հաղթողների անունները հայտնի կդառնան հունիսի 9-ին: