19 հունվարի 2006 - 17:44 AMT
Բաքվում իրատեսական չեն համարում համաձայնագրի ստորագրումը ընթացիկ տարում Քոչարյան-Ալիեւ առաջին հանդիպման ժամանակ
«Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս անգամ իր խիստ դժգոհությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության վերաբերյալ: Նույնիսկ հայտարարություններ են հնչել այն մասին, որ որոշակի դեպքերում հարկավոր է հրաժարվել նրանց միջնորդությունից»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը` պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորության մասին հայտարարությունների հիմնավորվածության վերաբերյալ հարցին: Որպես այս ամենի արդյունք, ասել է նա, «Մինսկի խմբի համանախագահները ակտիվացան 2005 թվականին, մի քանի անգամ այցելեցին տարածաշրջան, երկու անգամ հանդիպեցին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ, մի քանի հանդիպումներ ունեցան երկու երկրների արտգործնախարարների հետ: Այդպիսով խաղաղ գործընթացը առավել ինտենսիվ դարձավ»: Ինչպես նշեց Ն.Մամեդովը, «կան մի շարք այլ պատճառներ, որոնք նպաստեցին այդ գործընթացի ինտենսիֆիկացմանը: «Դա Ադրբեջանի նախագահի գործունեությունն էր, ուղղված հանրապետության դիրքերի ամրապնդմանը, տարածաշրջանային առաջատարը դառնալուն, առաջատար դերը միջազգային համագործակցության մեջ, տնտեսական ներուժի եւ բանակի ամրապնդումը, պետբյուջեի ամրապնդումը: Այս ամենը, բացառիկ դեր է կատարում ոչ միայն Ադրբեջանի համար, այլ նաեւ լրջորեն ազդում է Հայաստանի վրա: Դա մրցում է, մրցակցություն, եւ Հայաստանը չի դիմանում դրան եւ չի կարող դիմանալ: Մյուս կողմից, հաջող բանակցությունները տարբեր երկրների հետ, Ադրբեջանի նախագահի դիրքորոշումը եւ նրա արձագանքը նույնպես հզոր գործոններ են, որ ազդում են գործընթացի վրա»,-հայտարարել է Ն.Մամեդովը: Ընդհանուր առմամբ, ասել է նա, կարգավորման գործընթացը հասել է մի կետի, որ, ըստ Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի, այլ կազմակերպությունների ղեկավարների, բոլորը լիահույս են, որ 2006 թվականին հակամարտությունը հնարավոր կլինի կարգավորել»:

«Դա բնական է եւ քաոսային բնույթ չի կրում` դա Ադրբեջանի ղեկավարության, մասնավորապես նախագահի, անտրտունջ, նպատակասլաց աշխատանքի արգասիքն է: Այդ տեսակետից բնական է ենթադրել, որ 2006 թվականը կարող է դառնալ այն ժամանակահատվածը, երբ կարող են որոշակի քայլեր ձեռնարկվել: Սակայն ասյտեղ հատկապես կարեւորվում է առաջին քայլը, որից հետո գործընթացը հնարավոր չի լինի կասեցնել: Սակայն դրան խոչընդոտում է Հայաստանի ղեկավարությունը: Միեւնույն ժամանակ, ես իրատեսական չեմ համարում որեւէ համաձայնագրի ստորագորւմը Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ընթացիկ տարում առաջին հանդիպման ժամանակ»,-իր կարծիքն է հայտնել Ն.Մամեդովը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: