30 մայիսի 2013 - 17:39 AMT
Սիրիական ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել Ժնևում կայանալիք խորհրդաժողովին

Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան չի մասնակցի «Ժնև-2 խաղաղ խորհրդաժողովին»: Այդ մաիսն հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը ին աղբյուրների վրա հղումով:

Կոալիցիան նախկինի պես հանդես է գալիս Ասադի հեռանալու և լիազորությունները անցումային կառավարությանը փոխանցելու օգտին: «Մեր դիրքորոշումը հետևյալն է: Մենք չենք մասնակցի Ժնևի բանակցություններին, քանի դեռ իրանական կազմավորումներն ու «Հեզբոլլահի» ջոկատները չեն հեռացել Էլ Քուսեյր քաղաքից և այս ու մյուս քաղաքները չեն ապաշրջափակվել»,-ասել է ընդդիմության ներկայացուցիչը: