Արամ Համբարյան. Ադրբեջանական ժողովուրդն արժանի է Իլհամ Ալիևից լավ ղեկավարի

Արամ Համբարյան. Ադրբեջանական ժողովուրդն արժանի է Իլհամ Ալիևից լավ ղեկավարի

PanARMENIAN.Net - The Washington Post-ը հոդված է հրապարակել «Օբամայի նախկին օգնականները փող են վաստակում» վերնագրով ԱՄՆ էներգետիկ նախագծերի մասին, մասնավորապես, «Ադրբեջան-ԱՄՆ. Հայացք ապագային» խորհրդաժողովի մասին, որն անցել է Բաքվում:

Հոդվածի մեկնաբանության մեջ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը գրում է. «Ադրբեջանի ժողովուրդը, նաև ԼՂՀ քաղաքացիները, որոնց Ադրբեջանի ղեկավարները մշտապես սպառնում են պատերազմի վերսկսմամբ, ավելինի են արժանի, քան լավ վարձատրվող միջազգային քաղաքական գործիչների շքերթը, որոնց հրավիրել էին Բաքու: Իլհամ Ալիևին թվում է, որ այդպիսով նա գոնե ինչ-որ կերպ կշեղի համաշխարհային հանրության ուշադրությունը Ադրբեջանում իրավիճակի վատթարացումից և հետապնդումների աճից»:

Բաքվի խորհրդաժողովին մասնակցել են ՀԲ նախկին ղեկավար Փոլ Վուլֆովիցը, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպն և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզան, Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռոս Ուիլսոնը, սենատոր Ռիչարդ Լուգարը, Stratfor-ի ղեկավար Ջորջ Ֆրիդմանը, Բրենդա Շաֆերը Հայֆայի համալսարանից, Արիել Քոենը Heritage հիմնադրամից և այլոք, որոնք ներկայացնում են ադրբեջանա-թուրքական լոբբին ԱՄՆ-ում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---