31 մայիսի 2013 - 12:24 AMT
Շենգենի երկրները համաձայնեցրել են սահմանների փակման կանոնները

Բրյուսելում հայտարարել են Շենգենի պայմանագրում ուղղումներ կատարելու մասին համաձայնության հասնելու մասին: Նոր համաձայնության մեջ ասվում է, որ նման միջոցների կիրառումը հնարավոր է միայն արտակարգ իրավիճակներում:

Շենգենի պայմանագիրը թույլ է տալիս 26 եվրոպական երկրների քաղաքացիներին ազատ հատել սահմանները, առանց անձնագրային ստուգման ենթարկվելու:

Այժմ Շենգենի գոտում 26 երկիր է ընդգրկված, որից 22 ԵՄ 27 երկրներից են, ինչպես նաև Նորվեգիան, Իսլանդիան, Շվեյցարիան և Լիխտենշտեյնը: Բրիատանին չի մասնակցում պայմանագրին: