31 մայիսի 2013 - 13:32 AMT
Արդեն աշնանը Հայաստանում ապրանքների ու ծառայությունների զգալի գնաճ կարձանագրվի

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը սպասում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) վերջնական որշմանը գազի սակագնի վերաբերյալ, ինչն, անկասկած, կհանգեցնի ապրանքների ու ծառայությունների գնաճի: Ըստ նրա, գազի գնի բարձրացումը կհանգեցնի հումքի կրճատման և ապրանքների որոշ տեսակների կրճատման արդեն օգոստոսին: «Իսկ աշնանն արդեն ապրանքների ու ծառայությունների զգալի գնաճ կարձանագրվի»,-ասել է նա:

Գագիկ Մակարյանը հավելել է, որ առաջին հերթին 5-10 տոկոսով կաճեն առաջին անհրաժեշտության ապրանքների գները, այդ թվում հացաբուլկեղենի և ապրանքների, որոնց արտադրությունն անմիջապես կապված է գազի ու էլեկտրաէներգիայի հետ, ակնկալվում է նաև տրանսպորտի, ինչպես նաև հյուրանոցային ծառայությունների գնաճ:

Ըստ փորձագետի, կառավարությանը չի հաջողվի պահպանել պետբյուջեով նախատեսված գնաճի մակարդակը՝ 4±1,5%, եթե արմատական քայլեր չձեռնարկվեն և լավագույն որոշումը չկայացվի: