20 հունվարի 2006 - 15:10 AMT
ՀՀ ՊՆ ղեկավարը կմասնակցի Ռուսաստանում Հայաստանի տարվա բացման արարողությանը
ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար, ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնեց Մոսկվա: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Մոսկովյան այցի ժամանակ Ս.Սարգսյանը կհանդիպի ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինի հետ: Հունվարի 22-ին ՀՀ ՊՆ ղեկավար Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում կմասնակցի Ռուսաստանում Հայաստանի տարվա բացման հանդիսավոր արարողությանը: