ՀՀ ԱԳՆ. Լոնդոնում մի շարք հարցերում հնարավոր եղավ տեղաշարժ գրանցել

PanARMENIAN.Net - Նախօրեին, հունվարի 19-ին Լոնդոնում ավարտվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի միջեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Բանակցությունների հիմնական նպատակն էր առաջիկայում նախապատրաստել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Այդ առումով կողմերը փոխանակեցին մտքեր եւ ճշտեցին դիրքորոշումներ նախագահական հադիպման օրակարգային հարցերի շուրջ: Թեեւ ընդհանուր մթնոլորտը դրական էր, քննարկումները բավականին բարդ էին եւ հագեցած: Որոշ հարցերում հնարավոր եղավ գրանցել տեղաշարժ, մի շարք կետերի շուրջ դեռեւս մնում են մոտեցումների տարբերություններ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին հանձնեցին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հրավերը փետրվար ամսին Ֆրանսիայում Ռ. Քոչարյանի եւ Ի. Ալիեւի հանդիպում կազմակերպելու վերաբերյալ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---