Վրացական գյուղի բնակիչները դեմ են մահմեդական աղոթատան բացմանը

Վրացական գյուղի բնակիչները դեմ են մահմեդական աղոթատան բացմանը

PanARMENIAN.Net - Քվեմո Քարթլիի մուֆտի Ջեմալ Ադաձեին և նրան ուղեկցող անձանց թույլ չեն տվել ավանդական ուրբաթօրյա նամազի համար մտնել Սամտացքարո գյուղը: Այդ մասին հայտնել է «Կախեթի» լրատվական կենտրոնը:

«Մարդիկ ագրեսիվ էին տրամադրված, ասում էին, որ գյուղ չմտնենք: Մենք չէինք ուզում սրել իրավիճակն ու ոստիկանություն կանչեցինք: Երբ եկավ ոստիկանությունը, իրավիճակը հանգուցալուծվեց, սակայն գյուղ մենք միևնույն է չենք կարող մտնել, ուստի դիմում ենք իրավապաշտպան կազմակերպություններին»,-ասել է մուֆտին:

Վրացական գյուղի բնակիչները դեմ են, որ գյուղում մահմեդական աղոթատան բացվի:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---