Մշակույթի փոխնախարարը մասնակցել է ԵԽ մշակույթի, ժառանգության և լանդշաֆտի գլխավոր կոմիտեի 2-րդ նիստին![]() 31 մայիսի 2013 - 19:43 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի հրավերով՝ մայիսի 27-29-ը Ստրասբուրգում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի մշակույթի, ժառանգության և լանդշաֆտի գլխավոր կոմիտեի (CDCPP) երկրորդ նիստին: Նիստին մասնակցել են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների 47 ներկայացուցիչներ: Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի առաջնահերթությունների ցանկը 3 հիմնական ուղղություններով. ժողովրդավարություն և նորարարություն, մշակութային բազմազանություն, մշակույթի հասանելիություն, մատչելիություն: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանը ներկայացրել է նաև Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում իրականացվող մշակութային միջոցառումները, մասնավորապես՝ մայիսի 16-ին Ստրասբուրգի «Եվրոպայի պալատ» սրահում բացված հայ պատմամշակութային ժառանգությանը նվիրված «Հայաստան: Քարերի գաղտնիքը» խորագրով ցուցահանդեսը, ինչպես նաև օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը Երևանում կայանալիք «Եվրոպական ժառանգության օրերի» համակարգողների տարեկան հավաքը: Պլենար նիստի ընթացքում կայացել է նաև բյուրոյի նախագահի, փոխնախագահի ընտրություն: Բյուրոյի նախագահ է ընտրվել Իտալիայի ներկայացուցիչը, իսկ փոխնախագահի պաշտոնում` Հայաստանի ներկայացուցիչը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |