Հունիսի 2-5-ը Երևանում կանցկացվի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 3-րդ միջազգային փառատոնը

Հունիսի 2-5-ը Երևանում կանցկացվի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 3-րդ միջազգային փառատոնը

PanARMENIAN.Net - Հունիսի 2-5-ը Երևանում կանցկացվի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 3-րդ միջազգային փառատոնը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ՄՆ մամուլի ծառայությունից:

Պատանի երաժիշտ կատարողների 3-րդ միջազգային փառատոնին մասնակցում են մինչև 18 տարեկան չորս տասնյակ շնորհալի երաժիշտներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կուբայից, Բելառուսից, Ղազախստանից, Մալթայից, Սիրիայից, Վրաստանից: Փառատոնի մասնակիցները երևանյան ունկնդրին կներկայանան նվագախմբային և մենանվագ կատարումներով: Նրանցից շատերը բազմաթիվ ելույթներ են ունեցել աշխարհի հեղինակավոր բեմերում, միջազգային ու հանրապետական մրցույթների, փառատոների բազմակի դափնեկիրներ և տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ են: Ծրագրի ղեկավարն է մշակույթի գործիչների ընկերակցության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունիսի 2-ին, ժամը 18:00-ին՝ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ /դիրիժոր՝ Հարություն Արզումանյան/: Հունիսի 3-ին և 4-ին, ժամը 18:00-ին երևանյան հանդիսատեսը նույն համերգասրահում կունկնդրի պատանի երաժիշտների մենանվագ կատարումները:

Փառատոնի եզրափակիչ համերգը տեղի կունենա հունիսի 5-ին, ժամը 18:00-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ /դիրիժոր՝ Հարություն Արզումանյան/:

Փառատոնային օրակարգը կներառի նաև մասնակիցների համար մշակութային ծրագիր /այցելություններ Երևանի մշակութային օջախներ, հուշարձաններ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---