ՀԱԿ-ը հաստատել է կուսակցության վարչության և հանրապետական խորհրդի կանոնակարգերը

ՀԱԿ-ը հաստատել է կուսակցության վարչության և հանրապետական խորհրդի կանոնակարգերը

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել Հայ Ազգային կոնգրեսի վարչության նիստ, որը վարել է Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է ՀԱԿ մամլի ծառայությունը։

Նիստում հաստատվել են կուսակցության վարչության և հանրապետական խորհրդի կանոնակարգերը: Հաստատվել են նաև կուսակցության ոլորտային հանձնաժողովների ցանկը և նրանց գործառույթները: Որոշվել է ձևավորել հետևյալ հանձնաժողովները` տարածքային կառույցների աջակցման, տեղեկատվական-վերլուծական, տնտեսական և բնապահպանական հարցերի, իրավական հարցերի, արտաքին հարաբերությունների, կրթության, գիտության և մշակույթի, հանրային միջոցառումների կազմակերպման:

Նիստում քննարկվել են նաև ներքաղաքական ոլորտին առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---