Վ.Պուտին.Համոզված եմ, որ Ռուսաստանում Հայաստանի տարվա բոլոր միջոցառումները կանցնեն բարձր մակարդակով23 հունվարի 2006 - 13:08 AMT PanARMENIAN.Net - «Համոզված եմ, որ Ռուսաստանում Հայաստանի տարվա բոլոր միջոցառումները կանցնեն բարձր մակարդակով եւ մեծ հետաքրքրություն կառաջացնեն Ռուսաստանի հանդիսատեսի մոտ: Եվ ամենակարեւորը` կծառայեն երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,-հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այն բանի համար, որ Դուք անձամբ ժամանեցիք մեր երկկողմ հարաբերությունների համար այս կարեւոր միջոցառման բացմանը: Մենք կանոնավոր կերպով հանդիպում ենք, սակայն սա, այնուամենայնիվ, շարքային հանդիպում չէ: Մենք ազդարարում ենք մեծ իրադարձության` Ռուսաստանում Հայաստանի տարվա բացումը: Նախ եւ առաջ, կցանկանայի մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ Դուք այդքան ուշադրություն հատկացրեցիք Հայաստանում Ռուսաստանի տարվան»,-նշել է Վ.Պուտինը: Իր հերթին Ռոբերտ Քոչարյանը երախտագիտություն հայտնեց ռուս գործընկերոջը Ռուսաստանում Հայաստանի տարվա բացման արարողությանը մասնակցելու համար: Նրա խոսքերով, մեկնարկն արդեն տրված է, եւ պետք է այնպես անել, որ ամբողջ տարին հետաքրքիր անցնի: «Ես արդեն ասել եմ իմ ելույթում, որ ցանկալի կլիներ, որ մենք հետաքրքիր լինենք ռուսաստանցիների համար: Դա նշանակում է միջոցառումների շատ լայն շրջանակ, ինչպես նաեւ որոշակի խորություն եւ ամրապնդման ուղղվածություն է հաղորդում մեր հարաբերություններին: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի իրագործել այն ամենը, ինչ մենք նախանշել ենք, եւ իհարկե, ռուսական կողմի ակտիվ աջակցությամբ»,-հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |