Ճգնաժամային կառավարման տարածաշրջանային կենտրոն` Լուսակերտում 1 հունիսի 2013 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը մեկնել էր Կոտայքի մարզ` Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Լուսակերտ» վարժահրապարակ: Շրջայցի հիմնական նպատակն էր ծանոթանալ վարժահրապարակի կառուցապատման և վերանորոգման աշխատանքների ընթացքին։ Վերջերս Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևում տեղի ունեցած Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմի 4-րդ նստաշրջանի ընթացքում կայացած հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ-ի հետ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան դարձնել տարածաշրջանային ուսումնական կենտրոն: Ամբողջությամբ նորոգելուց և տարածքը բարեկարգելուց հետո այն վերածվելու է տարածաշրջանային նշանակության և միջազգային չափանիշներին համապատասխան ուսումնական բազայի` ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների գործնական պարապմունքների, փրկարար ծառայության աշխատակիցների վերապատրաստման, ինչպես նաև տեղական ու միջազգային ուսումնավարժություններ անցկացնելու համար։ 2012 թ. հիմնանորոգվել են գրեթե բոլոր շինությունների տանիքները, ամբողջությամբ վերանորոգվել ու կահավորվել են տեսական դասընթացների լսարանները, լոգասենյակները, արդեն պատրաստ են արգելքների հաղթահարման, պարանային աշխատանքների, «փլատակների» և «ստորգետնյա թունելների» բացօթյա վարժահրապարակ-տեղամասերը, տարածքը մաքրվել է ու կանաչապատվել։ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ այս տարվա մի քանի ամիսների ընթացքում վերանորոգվել են ուսումնական բազայի հյուրանոցի տանիքն ու մեկ հարկը, որտեղ կարող է հյուրընկալվել շուրջ 50 մարդ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |