Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հրազենային վնասվածքից կուրսանտ է մահացել

Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հրազենային վնասվածքից կուրսանտ է մահացել

PanARMENIAN.Net - Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հրազենային վնասվածքից կուրսանտ է մահացել: Լուրը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ շուտով կհրապարակվեն դեպքի հետ կապված մանրամասները:

Իսկ մինչ այդ Պաշտպանության նախարարությունը`նկատի առնելով, որ մամուլում ապատեղեկատվություն է տարածվում դեպքի հետ կապված, հորդորում է լրագրողներին ձեռնպահ մնալ ապատեղեկատվությունը արտատպելուց:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---