Անկարայում Էրդողանի հրաժաևականն են պահանջում

Անկարայում Էրդողանի հրաժաևականն են պահանջում

PanARMENIAN.Net - Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ցուցարարները գործող կուսակցության քաղաքականության դեմ ուղղված բողոքի մեծ ակցիա են անցկացնում՝ պահանջելով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը։ Ինչպես հայտնում է Hurriyet թերթը, ցուցարարների թիվն արդեն հասել է մոտ 20 հազարի ու դեռ շարունակում է աճել։ Անկարայի նահանգապետ Ալադին Յուկսելի կարգադրությամբ վարչապետի նստատեղի պաշտպանությունն ապահովելու համար զինվորական ստորաբաժանումներ են բերվել։

Ստամբուլում ընթացող ցույցերին աջակցող ակցիաներ են սկսվելնաև Թուրքիայի այլ քաղաքներում։ Թուրքիայի վարչապետն ընդունել է, որ Ստամբուլի ոստիկանությունը սխալվել է ցուցարարների հանդեպ արցունքաբեր գազ օգտագործելով։

«Ցավոք, մեր պաշտպանության ուժերի գործողություններում սխալներ են եղել, հատկապես՝ արցունքաբեր գազի օգտագործման հարցում։ Այժմ այս հարցն ուսումնասիրվում է նախարարությունում։ Երբ ցույցերը սկսեցին գերազանցել խելամիտ սահմանը, մենք էլ որոշ տեղ անցանք այն»,- հայտարարել է Էրդողանը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---