Թուրքիայի նախագահը ևս կոչ է անում զսպված լինել, բայց ցույցերը շարունակվում են

Թուրքիայի նախագահը ևս կոչ է անում զսպված  լինել, բայց ցույցերը շարունակվում են

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը երկրում ընթացող իրդարաձությունների վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել, որի մեջ, մասնավորապես, ասվում է․

«Բնական է, որ դեմոկրատիային, բազմակարծությանն ու օրենքի գերակայությանը հավատացող Թուրքիայում, որը այդ ուղղությամբ դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, արդիական հարցերի վերաբերյալ տարբեր մտքեր, դիտարկումներ ու դիրքորոշումներ են ծագում: Դա դեմոկրատական հասարակության գլխավոր ձեռքբերումն է։

Գլխավոր գործոնը քաղաքակիրթ բանավեճ անցկացնելու, երկխոսության գնալու ու տարբեր կարծիքներ լսելու ունակությունն է։ Դեմոկրատական հասարակությունում բողոքները պետք է արտահայտվեն խաղաղ կերպով ու օրենքի շրջանակում, իսկ երկրի ղեկավարները պետք է ուշադիր լինեն այլընտրանքային կարծիքների ու անհանգստությունների հանդեպ։

Թաքսիմ հրապարակում արդեն մի քանի օր ընթացող իրադարձություններին վերջ դնելու համար, որոնք, ցավոք, կրիտիկական կետի են հասել, մենք պետք է զսպվածություն ցուցաբերենք։ Իրենց պարտականությունները կատարելիս պաշտպանական ուժերը պետք է ավելի նրբանկատ լինեն ու համապատասխանորեն գործեն։ Առավոտյան ես զրուցել եմ այդ հարցի շուրջ վարչապետի ու այլ լիազորված անձանց հետ։ Հավատում եմ, որ ամեն մեկը կանի հնարավորը՝ հանգստությունը պահպանելու ու հարցին պատշաճ լուծում տալու ուղղությամբ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---