2 հունիսի 2013 - 17:02 AMT
Գորիսի միջադեպ․ Գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը ծանր է, բայց դրական միտումներ կան

Երեկ Գորիսում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, բայց կան դրական միտումներ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Գորիսի գնդի նախկին հրամանատարը, ով այժմ ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի հրամանատարն է, տեղափոխվել է Երևան՝ ՊՆ կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: