Թբիլիսիում անցկացվել է ավանդական «Վարդատոնը»

Թբիլիսիում անցկացվել է ավանդական «Վարդատոնը»

PanARMENIAN.Net - Թբիլիսիում անցկացվել է Սայաթ-Նովային նվիրված ավանդական «Վարդատոն»-ը (վարդերի տոնը)։ Թբիլիսիում այս տոնի սկիզբը 1914 թվականին դրել է բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Այն ամեն տարի նշվում է մայիսի վերջին կիրակի օրը՝ Սայաթ-Նովայի գերեզմանի մոտ, «Սուրբ Գևորգ» եկեղեցու հարևանությամբ։ Հովհաննես Թումանյանը ընտրել է մայիսը, քանի որ հենց այս ամսին են վրացական մայրաքաղաքում ծաղկում վարդերը։

Տոնին է մասնակցել նաև Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ով շնորհավորել է վրաստանաբնակ հայությանը։ Իվանիշվիլիի խոսքով, սա հայ ու վրացի ժողովրդի ընդհանուր տոնն է, իսկ Սայաթ-Նովան՝ հայ-վրացական բարեկամության խորհրդանիշն է։ Իվանիշվիլին նաև նշել է, որ Սայաթ-Նովան՝ հայ գրականության ու ուշ միջնադարի հոգևոր մշակույթի ներկայացուցիչն է, ով Վրաստանի վրա Աղա Մոհամմադ Խանի հարձակման զոհն է դարձել։ Դա ևս հայ-վրացական միացյալ պատմությունն է։ «Նա մեծ հումանիստ էր։ Նա հավասարապես թանկ է թե հայերի, թե վրացիների համար»,- ասել է խորհրդարանի ղեկավարը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---