Վ․Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետը հրաժարական է տվել

Վ․Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Մարտին Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննսիյանը:

Երեկ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում պահակակետի հերթափոխի ժամանակ 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Վլադիկի Մելքումյանը կրակել է պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում: Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում Ս.Մովսիսյանը մահացել է:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---