3 հունիսի 2013 - 11:30 AMT
Հունիսի 15-ից կվերսկսվի գնացքների երթևեկությունը Երևան-Բաթում-Երևան երթուղով

Սեզոնային «Արմենիա» ֆիրմային գնացքը հունիսի 15-ից կվերսկսի երթևեկությունը Երևան-Բաթում-Երևան երթուղով մինչև սեպտեմբերի 30-ը:

Ինչպես ասվում է «Հարավկովկասյան» ՓԲԸ պաշտոնական կայքում, Երևանից գնացքը կմեկնի 15:25-ին, տևողությունը կկազմի 15 ժամ 55 րոպե: Ամբոջապես նորացվել են կուպեավոր վագոններն ու ննջարան վագոնները, որոնք հագեցվել են օդորակիչ համակարգերով: