23 հունվարի 2006 - 17:25 AMT
Հունվարի 24-ին պաշտոնական այցով Երեւան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը
Հունվարի 24-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Կարել Դե Գուխտը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում նախատեսվում են ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: