2012 թվականին 98 կրթական հաստատություն է հիմնանորոգվել

2012 թվականին  98 կրթական  հաստատություն է հիմնանորոգվել

PanARMENIAN.Net - 2012 թվականի ընթացքում հիմնանորոգվել է 98 կրթական հաստատություն: Այս մասին այսօր ԱԺ-ում 2012-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը նկատեց, որ մարզերում կրթական հաստատություններ են վերանորոգվում, իսկ գյուղերում հազար աշակերտի համար նախատեսված դպրոցում ընդամենը հարյուր աշակերտ է սովորում:

Արմեն Աշոտյանն ասաց, որ այդ ուղղությամբ ուսումնասիրություններ են կատարվում. «Առաջին ուսումնասիրությունը իրականացրել ենք Գյումրի քաղաքում և հայտնաբերվել է, որ 17 հազար աշակերտական տարողունակություն ունեցող դպրոցներն ունեն 15 հազար աշակերտ, որոնք թերբեռնված են, բայց դա հիմք չի տալիս օգտագործումից հանել այդ տարածքները»:

Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ նախարարությունը պատասխանատու չէ դպրոցաշինական ծրագրերի համար, միայն նախարարության ենթակայության դպրոցների մասով է նախարարությունն առնչվում դրան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---