3 հունիսի 2013 - 13:05 AMT
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ամառային արձակուրդների կապակցությամբ առաջարկում է նոր բոնուսներ

Արժեքավոր ապրանքների ու փաստաթղթերի ապահով պահպանման նպատակով ամառային արձակուրդների ընթացքում` մինչև օգոստոսի 30-ը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հաճախորդներին առաջարկում է օգտվել անհատական պահատեղերի ծառայությունից: Մեկ տարի ժամկետով վարձակալության պայմանագիր կնքելու դեպքում հաճախորդը որպես նվեր Բանկի կողմից կստանա VISA Classic կամ MasterCard Standard միջազգային պլաստիկ քարտ` առանց չնվազող մնացորդի և տարեկան սպասարկման վճարի` հաճախորդի կողմից նշված արտարժույթով (USD, EURО, RUR, AMD): Բանկի պլաստիկ քարտերի միջոցով քարտապաններին հնարավորություն է տրվում ստանալ զեղչեր ավելի քան 200 սպասարկման կետերում (առևտրի կենտրոններ, հյուրանոցներ, ապահովագրական ընկերություններ, բժշկական կենտրոններ, ինչպես նաև հանգստի և զվարճանքների կենտրոններ)` ողջ Հայաստանի տարածքով, ասվում է բանկի մամլո ծառայությունում:

Հիշեցնենք, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ունի սեփական պահատեղեր, որոնք կարող են վարձակալվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց կողմից: Բանկն առաջարկում է չորս չափսերի պահատեղեր: Վարձակալության ժամկետը` սկսած մեկ օրից մինչև մեկ տարի: Անհրաժեշտության դեպքում պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել կամ դադարեցվել վաղաժամկետ: Կախված պահպանման ժամկետից` գործում է նաև վճարային ճկուն սանդղակ. որքան երկար է ժամկետը, այնքան փոքր է օրական վարձավճարը: Թանկարծեք իրերի հետ աշխատելու համար Բանկը հաճախորդին տրամադրում է առանձին հարմարավետ տարածք` առանց տեսախցիկի և գաղտնիության ապահովմամբ:

Բանկի պահատեղերը ապահովված են ժամանակակից պաշտպանական համակարգերով, որոնք հնարավորություն են տալիս ապահովելու լիարժեք անվտանգություն և գաղտնիություն: Բանկի կողմից նաև նախատեսվում է լիազորված անձանց կողմից անհատական պահատեղերի օգտագործման հնարավորություն: Պահատեղերը կարելի է վարձակալել Բանկի գլխամասային գրասենյակում (Հյուսիսային պողոտա, թիվ 6-10) կամ «Նալբանդյան» մասնաճյուղում (Նալբանդյան փ. 116, 51-41): Վարձակալության պայմանագիր կնքելու համար Ձեզ անհրաժեշտ է ներկայացնել միայն անձնագիր և սոց.քարտ: