3 հունիսի 2013 - 13:31 AMT
Գառնի-Երևան ջրատարի վրա վթար է եղել. Մի շարք համայնքներ ջրազրկվել են

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա իրականացվող վթարի վերացման աշխատանքների հետ կապված, այսօր դադարեցվել է հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Էրեբունի վարչական շրջանի, բացառությամբ` Արցախի պողոտայի,Նուբարաշեն վարչական շրջանի, Կենտրոն վարչական շրջանի Տ.Մեծ պողոտայի 12-80, Խորենացի 28-ից բարձր համարների, Նար-Դոսի 5-40, Քրիստափորի, Օստրովսկու, Բեռնակիրների, Արհեստավորների փողոցների և նրբանցքների ու հարակից տարածքների:

Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհ, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզե, Սարգսյան, Մայիսի 9, Մհեր Մկրտչյան, Սևանի, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսա, Հրազդան, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Սմբատ Զորավարի, Շևչենկո, Նիզամի, Մասիսի նրբանցքի, Չեխովի 1-21 համարների, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Մխչյան, Վերին Շենգավիթի 1-ին և 2-րդ փողոցների, Ներքին Շենգավիթի 1-ին և 2-րդ փողոցների ու հարակից տարածքների, Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:

Աշխատանքների ընթացքի և ջրամատակարարման գործող ռեժիմի վերականգնման վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ : Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: