3 հունիսի 2013 - 14:14 AMT
Սփյուռքի նախարար. Նախարարությունը սուղ բյուջեի պայմաններում մեծ ծրագրեր է փորձում իրականացնել

Սփյուռքի նախարությունը 480 մլն դրամանոց սուղ բյուջեի պայմաններում մեծ ծրագրեր է փորձում իրականացնել: Այս մասին այսօր ԱԺ-ում 2012թ.-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նա նկատեց, որ նախարությունն իր աշխատանքները տանում է մի կանի կարևոր ուղղություններով: Առաջին ուղղությունը հայապահպանությունն է՝ լեզու, ընտանիք, մշակույթ և ինքնություն: «Գլխավոր ծրագիրը, որ արեցինք ամառային դպրոցն է, այն հիմնվել է ԵՊՀ-ում, որտեղ կազմակերպվում է արևմտահայերենի և արևելահայերնի արագացված ուսուցում: Այսօր արդեն 200 հայտ է ներկայացված: Կարևոր են նաև մրցանակաբաշխությունները տարբեր ուղղություններով ու տարբեր ոլորտներում, որոնք իրականացնում ենք Ռուսաստանի հայերի միության հետ: Գլխավորն այն չէ, թե քանի կառույց մրցանակ ստացավ, այլ այն, թե քանիսը եկան դեպի պետությունը»,- ասաց նախարարը:

Նա առանձնացրեց նաև «Իմ Հայաստան» փառատոնը. «Կարողացանք վեց ամսում կազմակերպել այն, մենք առանձնացրեցինք պարարվեստն ու երգարվեստը, անհատ կատարողներին, առաջին անգամ տեղի ունեցավ դուդուկի փառատոնը»: Ըստ Սփյուռքի նախարարի՝ կարևոր է նաև «Մեր մեծերը» ծրագիրը: Նախարարը նկատեց, որ իրենց գլխավոր ուղղություններից է հայրենադարձությունը: «Եթե այսօր սիրիահայերը եկել են ու չեն հեռանում, սա մեր պետության շնորհիվ է: Սիրիահայերը հաստատվում են Հայաստանում, նրանց բոլոր խնդիրները լուծվում են ՀՀ նախագահի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովի և նախարարությունում գործող խմբի միջոցով, մենք փորձում ենք լուծել բոլոր հարցերը: Երևանի քաղաքապետարանը ևս մեծ ներդրում է կատարել, նրանց մեծ մասը մայրաքաղաքում է ապրում»,- նկատեց Հրանուշ Հակոբյանը:

Հայրենադարձությանն ուղղված ծրագրերից նախարան առանձնացրեց «Արի տունը», որը Հրանուշ Հակոբյանի բնորոշմամբ, Հայաստանի կառավարության լավագույն ծրագրերից է. «Կուզենայի, որ չլինեին լրատվության մեջ սպրդող արտահայտությունները: Այս ծարագրով հազար ընտանիք այս պահին պատրաստվում է Հայաստան գալ: Մոտ տասը հազար մարդ զբաղված են ծրագրով:

Սա համայակական, ազգային ծրագիր է, երեխան գալով, ապրելով հայ ընտանիքում ոչ միայն հավերժ ընկեր է ձեռք բերում, այլև ծանոթանում է հայ մշակույթին, ավանդույթներին, կրթության ու լեզվի հարց ենք լուծում»: Նախարարը տեղեկացրեց, որ նախորդ տարվա պետբյուջեից տրամադրված գումարներն ուղղվել են նաև Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ միջոցառումների կազմակերպմանը: