3 հունիսի 2013 - 15:44 AMT
Մոսկվայում տեղի է ունեցել «Եթե բոլորը…» ֆիլմի շնորհանդեսը

Մոսկվայի «Երևան պլազա» կենտրոնի կինոթատրոնոմ տեղի է ունեցել «Եթե բոլորը…» ֆիլմի շնորհանդեսը: Նախագծի հեղինակը և գլխավոր պրոդյուսերն է Միքայել Պողոսյանը, ռեժիսորը՝ Նատալյա Բելյաուսկենեն:

Ֆիլմը երկու մրցանակի է արժանացել «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնում՝ «Լավագույն հայկական ֆիլմ» անվանակարգում, ինչպես նաև ստացել է Էկումենիկ ժյուրիի մրցանակը:

Հրավիրվածների թվում էին հայտնի ռուս քաղաքագետնեևր, լրագրողներ, հայկական ՀԿ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև Մոսկվայի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ:

Ֆիլմը պատմում է Ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկի դստեր մասին, որը մեկնում է Հայաստան գտնելու համար հոր գերեզմանը: Ռեժիսորն ու պրոդյուսերը կարողացել են շատ նուրբ ձևով այդ ֆիլմի մջոցով ներկայացնել իսկական Հայաստանը, նրա հիանալի մարդկանց, դարավոր ավանդույթներն ու սովորույթները: