24 հունվարի 2006 - 13:00 AMT
Ժամանակավորապես դադարեցվել են պայթեցված գազատարի վերականգնման աշխատանքները
Մոզդոկ-Թբիլիսի գազատարի վերականգնման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Վրաստանի կողմից սկսվել է գազի կոնդենսատի արտահոսք, որը պայթյունի վտանգ է ստեղծում եռակցման աշխատանքների ժամանակ: Ինչպես հաղորդում են ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունում, կոնդենսատի արտահոսքը դեռեւս չի հաջողվել կասեցնել: Արդյունքում, այսօր նախատեսված գազի առաքման վերսկսումը Վրաստան եւ Հայաստան հետաձգվել է: Հիշեցնենք, որ պայթյունները Հյուսիսայի Օսեթիայի գազատարի վրա տեղի են ունեցել լույս կիրակի օրվա գիշերը: Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս հիմնական եւ պահուստային ճյուղերում 20-րոպեանոց ընդմիջումներով գործել են 700-800 գրամ տրոտիլի համարժեք ունեցող պայթուցիկ սարքերը: ՌԴ դատախազությունում գտնում են, որ դա դիվերսիա էր: Վրաստանը ռուսական գազն այժմ ստանում է Ադրբեջանի տարածքով, ուր «Գազպրոմը» ավելացրել է առաքումների ծավալը, իսկ Հայաստանը օգտագործում է Աբովյանի ԳՍՊ-ի պաշարները, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: