3 հունիսի 2013 - 19:54 AMT
«Երևան ջուր». Ամեն ինչ արվում է, որ Գառնի-Երևան ջրատարը արագ վերանորոգվի

Հունիսի 3-ին՝ ժամը 02.00-ին «Երևան Ջուր» ընկերությունում ստացվել է ահազանգ, որ վթարվել էԳառնի-Երևան700մմ տրամագծով մայրուղային ջրատարը, որով համակարգը ստանում էր վայրկյանում մոտ 1500 լիտր ջուր: Արդյունքում դադարեցվել է Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջանների, գրեթե ամբողջությամբ, Կենտրոնի ու Շենգավիթի զգալի մասի, ինչպես նաև մի շարք հարակից գյուղերի ջրամատակարարումը:

Վթարի վայրը գտնվում է Նուբարաշեն-Մասիս ճանապարհից մոտ 0,5 կմ հեռու, խորը ձորակում, ինչը դժվարեցնում է տեխնիկայի մուտքն տարածք ու խոչնդոտում աշխատանքների ընթացքը: Նմանատիպ վթար այստեղ տեղի է ունեցել նաև մոտ 2 տարի առաջ, և գրեթե նույն պատճառով: Վերջերս տեղացած հարդառատ անձրևների պատճառով սողանք է առաջացել: Խոնավացած հողը ցած է սահել և իր հետ պոկել-տարել ջրով ծանրացած ու մշտապես հիդրավլիկ ճնշման տակ գտնվող խողովակի վերին հատվածը:

Թեև նման վթարների դեպքում նախատեսվում է մինչև 36-ժամյա ջրամատակարարման դադարեցում, «Երևան Ջուր» ընկերությունից հայտնում են, որ արվում է ամեն ինչ, որ աշխատանքներն արագ ավարտվենւ ու սպառողների ջրամատակարարումը վերսկսվի: