Երևանում հնամաշ և վթարավտանգ 231 էլեկտրասյուն փոխվել է

Երևանում հնամաշ և վթարավտանգ 231 էլեկտրասյուն փոխվել է

PanARMENIAN.Net - Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչը զեկուցել է, որ առաջնահերթության կարգով, համաձայն ծրագրի, արդեն իսկ փոխարինվել և վերականգնվել է Երևանի տարածքում գտնվող հնամաշ և վթարավտանգ համարվող 231 էլեկտրասյուն:

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրենը զեկուցել է, որ ընթացքի մեջ են հասարակական տրանսպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգերի տեղադրման աշխատանքները:

Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքներն առավել ակտիվացնելու, նպատակով բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ այդ նպատակով ներգրավվում են նոր աշխատակիցներ:

Կանաչապատման ձեռնարկություններում սեզոնային թափուր հաստիքների համար ցանկացողները կարող են դիմել Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---