100 լիտր բենզին՝ ազատության դիմաց. Ոստիկանության աշխատակիցը մեղադրվում է կաշառք պահանջելու համար

100 լիտր բենզին՝ ազատության դիմաց. Ոստիկանության աշխատակիցը մեղադրվում է կաշառք պահանջելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ, 311-րդ հոդվածի 1-ին մասերով քրեական գործ է հարուցվել ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի աշխատակիցների կողմից բռնություն գործադրելով զուգորդված՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և կաշառք պահանջելու դեպքի առթիվ :

Մնասնավորապես, մայիսի 29-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրությունն այն մասին, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի աշխատակիցների կողմից իրնկատմամբ կատարված ապօրինությունների մասին:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այդ կապակցությամբ նախապատրաստված նյութերի ընթացքում՝ 2013 թվականի մայիսի 31-ին, կալանավորը տվել է գրավոր հաղորդում՝ համաձայն որի 2013 թվականի մարտի 16-ին իր նախկին զոքանչի հետ վիճաբանության արդյունքում բերման է ենթարկվել ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի Բազում իբաժանմունք, որտեղ նույն բաժանմունքի հերթապահի օգնականն իրեն ծեծել է՝ փորձելով կորզել խոստովանական բացատրություն, ապա նաև 100 լիտր բենզին՝ Բազումի բաժանմունքից ազատ արձակելու համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---