4 հունիսի 2013 - 12:36 AMT
ԱՄՆ պետքարտուղարն առաջարկել է Իսրայելին ու Պաղեստինին վերսկսել խաղաղ բանակցությունները

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կոչ է արել Իսրայելին ու Պաղեստինին որքան հնարավոր է շուտ վերսկսել խաղաղ բանակցությունները: Հակառակ դեպքում դիվանագետը կանխատեսում է «մի շարք փոխկապակցված բացասական պատասխաններ» հրեաների ու պաղեստինցիների համար, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: «Մենք շատ քիչ ժամանակ ունենք: Եթե հիմա չհաջողենք, ընդհանրապես կարող է ժամանակ չունենանք: Ստատուս կվոն կարող է հավերժ շարունակվել, այն անկայուն է: Բայց խաղաղությունը դեռ հնարավոր է»,-ասել է դիվանագետը:

Ջոն Քերին նաև չի բացառել Ւսրայելի ու Պաղեստինի իշխանությունների վրա ճնշում գործադրելու հավանականությունը: