4 հունիսի 2013 - 10:24 AMT
Mirror. «Լիվերպուլը» Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը գնահատել է 20 մլն ֆունտ

Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, «Լիվերպուլը» պատրաստ է ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Անգլիական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատել է 20 միլիոն ֆունտ:

Մխիթարյանն այս խաղաշրջանում «Շախտյորի» կազմում անցկացրել է 29 հանդիպում և դարձել է 25 գոլի հեղինակ` դառնալով մրցաշրջանի լավագույն ռմբարկու: