4 հունիսի 2013 - 11:03 AMT
Բրազիլիան Կոնֆեդերացիայի գավաթից առաջ կխստացնի սահմանների վերահսկողությունը

Բրազիլիան Կոնֆեդերացիայի գավաթից առաջ կխստացնի սահմանների վերահսկողությունը, այս մասին հայտրարարել է երկրի նախագահ Դիլմա Ռոուսեֆան:

Նրա խոսքով, սահմանամերջ շրջաններում տեղակայվել են 33,5 հազար զինծառայողներ, որոնք հսկողություն են սահմանում Ամազոնի շրջանի 17 հազար կիլոմետր ցամաքային տարածքի վրա:

Ռոուսեֆան նշել է, որ գործողությունը սկսվել է 9 օր առաջ, և արդեն տվել է դրական արդյունքներ, որոնց թվում է 9 տոննա թմրանյութերի և 8 տոննա պայթուցիկ սարքերի առգրավումը:

Կոնֆեդերացիայի գավաթը Բրազիլիայում անցկացվելու է հունիսի 15-30-ը: