Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովի շրջանակներում կքննարկվի ղարաբաղյան կարգավորումը

Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովի շրջանակներում կքննարկվի ղարաբաղյան կարգավորումը

PanARMENIAN.Net - Եկատերինբուրգում բացվել է Ռուսաստան-Եվրամիություն 31-րդ գագաթաժողովի լիագումար նիստը: Ռուսական պատվիրակությունը ղեկավարում է Վլադիմիր Պուտինը, եվրոպական կողմից՝ ԵԽ նախագահ Հերման Վան Ռոմպեյը ւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Բարձր մակարդակի հանդիպումն անցնում է առևտրական Սևաստյանովի պատմական tan սյունազարդ դահլիճում: Ընդլայնված նիստում քննարկվելու են Ռուսաստանի և Եվրամիության միջև նոր հիմնարար համաձայնագրին առնչվող հարցեր:

Աշխատանքային նախաճաշի ժամանակ քննարկվելու է Սիրիայի թեման, Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում տիրող իրավիճակը, Իրանի միջուկային ծրագիրը, ղարաբաղյան կարգավորման հարցը, Վրաստանն ու Կենտրոնական Ասիան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---