4 հունիսի 2013 - 14:36 AMT
Ալի Աքբար Վելայեթի. Իսլամն արգելում է ատոմային ռումբ ստեղծել

Իրանի ԱԳ նախկին նախարար՝ 67-ամյա Ալի Աքբար Վելայեթին, որն առաջադրել է իր թեկնածությունը նախագահի պաշտոնում, հայտարարել է, որ դեմ է ատոմային ռումբի ստեղծմանը: Սակայն, նա ասել է, որ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում, նա հետևելու է հոգևոր առաջնորդ Ալի Համենեիի առաջարկած գծին և պաշտպանելու է միջուկային ծրագիր ունենալու իրավունքը:

«Մեր հոգևոր առաջնորդն ասել է, որ իսլամն արգելում է ատոմային ռումբ ստեղծել: Մենք դեմ ենք միջուկային զենքին»,-ասել է Վելայեթին, գրում է AFP-ն: