4 հունիսի 2013 - 14:45 AMT
«Ազադլիգ». Մոտ ապագայում ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններում առաջընթացն անհնարին է

Ադրբեջանի իշխանությունների նախընտրական խուճապը գնալով ավելի նկատելի է դառնում, ինչի մասին են վկայում պաշտոնական այցերը աշխարհի տարբեր երկրներ, հանդիպումներն Արևմուտքի «մտավոր» կենտրոններում, տարօրինակ առաջարկները: Սակայն, իրականում այդ հանդիպումներում Ադրբեջանը չի հասնում ցանկալի արդյունքների, գրում է «Ազադլիգ» ընդդիմադիր թերթը:

«Ադրբեջանի իշխանությունների մտահոգության ցուցանիշը ԱՄՆ ներկայացուցիչների այցն է Ադրբեջան, ինչպես նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին այցը ԱՄՆ: Ըստ փորձագետների, առաջիկայում ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններում առաջընթացն անհնարին է, քանի որ ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության գծով օգնական Թոմաս Մելիան հայտարարել է, որ երկու երկրների հարաբերություններում կարևոր են ժողովրդավարական ընտրություններն ու ազատությունների ապահովումը երկրում: Առանց դրա ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները լարված կլինեն: Հակառակը, հետապնդումների, ձերբակալությունների աճը նախընտրական շրջանում բացասական ազդեցություն կունենա:

Որոշակի քաղաքական զիջումների միջոցով ԱՄՆ-ին, Ադրբեջանը փորձում է ետին պլան մղել ժողովրդավարությունը: Սակայն, ԱՄՆ-ն հայտարարել է, որ այսուհետ ժողովրդավարությունը չի կարող սակարկության առարկա լինել»,-գրում է թերթը: