4 հունիսի 2013 - 17:36 AMT
Մի քանի պայթյուն է որոտացել Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան մոտ

Մի քանի պայթյուն է որոտացել Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան մոտ:

Ինչպես հայտնում է միջարաբական Al Jazeera հեռուստաալիքը, դրանք հրետանային արկերի պայթյուններ էին:

ՌԴ դեսպանատան աշխատակիցը հայտնել է, որ ականանետների գնդակոծության է ենթարկվել Դամասկոսի Ասավի շրջանը, որտեղ գտնվում է Ռուսաստանի դեսպանատունը: «Մենք լսել ենք պայթյունները: Աշխատակիցների թվից տուժածներ չկան»,-մեջբերում է դիվանագետի խոսքը «Ռոսբալտը»:

Ըստ դեսպանատան աշխատակիցների, իրենք աշխատում են սովորական ռեժիմով: