Մոսկվայի քաղաքապետը հայտարարել է հրաժարականի մտադրության մասին

Մոսկվայի քաղաքապետը հայտարարել է հրաժարականի մտադրության մասին

PanARMENIAN.Net - Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է հրաժարականի մտադրության մասին: Այդ մասին նա հայտարարել է Մոսկվայի Հանրային պալատի նիստում: Այդ մարմնի անդամները խորհուրդ են տվել նրան հեռանալ պաշտոնից՝ աշնանը քաղաքապետի վաղաժամ ընտրություններին մասնակցելու համար:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, պաշտոնական դիմումը Սերգեյ Սոբյանինը կներկայացնի Վլադիմիր Պուտինին հունիսի 5-ին:

Ըստ Սոբյանինի, նա ցանկանում է, որ Մոսկվայում անցնեն քաղաքապետի ընտրություններ, որ Մոսկվան ետ չմնա մյուս շրջաններից:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---