Ադրբեջանի իշխանությունները կարգադրել են չլուսաբանել Թուրքիայի իրադարձությունները

Ադրբեջանի իշխանությունները կարգադրել են չլուսաբանել Թուրքիայի իրադարձությունները

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կառավարամետ ԶԼՄ-ները, հատկապես հեռուստաալիքները, կարգադրություն են ստացել չլուսաբանել Թուրքիայի իրադարձությունները, գրում է «Ազադլիգ» թերթը:

«Նման արգելքի համար Ադրբեջանի իշխանությունները երկու պատճառ ունեն: Առաջինը, Ադրբեջանի իշխանությունները մտահոգված են, որ բողոքի ցույցերը կարող են տարածում գտնել նաև Ադրբեջանում կամ կարող են ազդել ընտրությունների հետ կապված իրադարձությունների վրա: Այդպես, հունիսի 1-ին տեղի ունեցավ թուրք բողոքավորների հետ համերաշխության ակցիա, ինչը մտահոգեց իշխանություններին:

Մյուս կողմից, Բաքվում վախենում են, որ Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի լուսաբանումը կարող է զայրացնել Թուրքիայի վարչապետին:

Ադրբեջանական իշխանությունները կարծում են, որ եթե իրադարձությունները Թուրքիայում լայնորեն լուսաբանվեն, Բաքվի դեմ նույնը կարող են անել Էրդողանին ենթակա ԶԼՄ-ները: Իսկ դա նշանակում է, որ թուրքական ԶԼՄ-ներում կհրապարակվի իրական տեղեկատվություն Ադրբեջանի մասին, ինչը հակասում է իշխանությունների շահերին, հատկապես ընտրություններին ընդառաջ»,-գրում է թերթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---