Մոնսերատ Կաբալիեն Արցախում է

Մոնսերատ Կաբալիեն Արցախում է

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին ընդունել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեին:

Նախագահ Սահակյանը ողջունել է Մոնսերատ Կաբալիեին արցախյան հողում` նշելով, որ նա ունի շատ երկրպագուներ մեր հանրապետությունում: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հանրաճանաչ արվեստագետների հետ համագործակցությունը մեծապես կնպաստի Արցախում մշակույթի զարգացմանը:

Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---