«Պուտինի գավաթ» միջազգային մրցաշարին Հայաստանի ընտրանին մասնակցելու է 8 սամբիստներով

«Պուտինի գավաթ» միջազգային մրցաշարին Հայաստանի ընտրանին մասնակցելու է 8 սամբիստներով

PanARMENIAN.Net - Հունիսի 6-8-ը Մոսկվայում կանցկացվի «ՌԴ նախագահ Պուտինի գավաթ»՝ սամբոյի միջազգային մրցաշարը, որին մասնակցելու հրավեր են ստացել ԽՍՀՄ նախկին 15 հանրապետությունների տղամարդկանց հավաքականները:

Առաջնությունն անցկացվելու է թիմային պյքարով, և հավաքականները մարզիկներ պետք է ներկայացնեն բոլոր 9 քաշային կարգերում:

Հայաստանի սամբոյի հավաքականը մրցաշարին մասնակցելու է որոշակի կորուստներով: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, չի լուծվել +100 կգ քաշային կարգում հանդես եկող, ներկայումս՝ ՀՀ զինված ուժերում ծառայությունն անցկացնող Արտյուշա Մկրտչյանի՝ Մոսկվա մեկնելու թույլտվության հարցը: Այդ պատճառով էլ Հայաստանի ընտրանին մասնակցելու է 8 սամբիստներով և բոլոր մրցամարտերում տեխնիկական պարտություն է ունենալու:

Իսկ վնասվածք ստացած աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանին սամբոյի ֆեդերացիայի ղեկավարությունը հարկադրված է եղել փոխարինել այլ մարզիկով:

Մոսկվա են մեկնելու հետևյալ մարզիկները` Գրիգոր Մխիթարյան (52 կգ), Տիգրան Կիրակոսյան ( 57 կգ), Վահան Նիկոլյան (62 կգ), Մարտին Միրզոյան (68 կգ), Մավրիկ Նասիբյան (74 կգ), Մհեր Կարապետյան (82կգ), Դավիթ Գրիգորյան (90 կգ) և Հակոբ Առաքելյան (100 կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---