Շահան Քանդահարյանը դրական է գնահատում հայ խաղաղապահների ներկայությունը Լիբանանում

Շահան Քանդահարյանը դրական է գնահատում հայ խաղաղապահների ներկայությունը Լիբանանում

PanARMENIAN.Net - Լիբանանում տեղակայված միջազգային խաղաղապահ զորամիավորումներին հայաստանյան զորախմբի ներգրավումը կարող է դիտարկվել իբրև օրինաչափ երևույթ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Բեյրութի «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Քանդահարյանը:

«Կարծում եմ` Հայաստանի հանրապետության համապատասխան գերատեսչությունների ակտիվ ներգրավումը միջազգային ընտանիքի տարբեր ոլորտների գործունեությանը կարելի է գնահատել` նկատի ունենալով ՀՀ-ի արտաքին հավասարակշիռ քաղաքականության հրամայականը: Թուրքական գործոնը վերջին շրջանում ակտիվացել է ընդհանրապես տարածաշրանում և հատկապես Սիրիայում և Լիբանանում։ Հիշենք, որ Անկարան առաջինն էր, որ ինքնաառաջադրվեց` Հարավային Լիբանանում իբրև խաղաղապահ զորախումբ տեղակայելու համար: Հայկական զորախմբի ներգրավումը Լիբանանում տեղակայված խաղաղապահ զորամիավորումների շարքերին պետք է դիտարկել նկատի ունենալով նաև այս հանգամանքը»,- ասաց Քանդահարյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---