5 հունիսի 2013 - 10:54 AMT
Գիլերմո Ռիգոնդոն պլանավորում է մենամարտ անցկացնել Վիկ Դարչինյանի դեմ

WBA,WBO վարկածներով թեթևագույն քաշային կարգի աշխարհի չեմպիոն Գիլերմո Ռիգոնդոն սեպտեմբերին կամ հոկտեմբերին պատրաստվում է մենեմարտ անցկացնել: Ըստ նրա փրոմոութերի, իրենք ցանկանում են հանդիպել Վիկ Դարչինյանի հետ:

Սակայն Դարչինյանն ու նրա մենեջեր Ֆրենկ Էսպինոզան չեն հաստատում այս լուրերը, նշելով, որ ցանկանում են ռևանշ-մենամարտ անցկացնել Նոնիտո Դոնեյրի հետ, որին հայ բռնցքամարտիկը պարտվել է 2007 թվականին տեխնիկակակն նոկաուտով:

«Դոնեյրից պարտությունն առաջինն էր իմ կյանքում, և դա շոկ էր բոլորի, նաև ինձ համար: Դրա համար ես միշտ ցանկացել եմ նրանից վրեժ լուծել: Այդ մենամարտը հատուկ նշանակություն ունի ինձ համար: Գիտեմ, որ Դոնեյրը աշնանը մենամարտ է ուզում անցկացնել, և ես պատրաստ եմ լինել նրա մրցակիցը»,- խոստովանել է Դարչինյանը:

Էսպինոզան էլ հավելել է, որ այդ երկու բռնցքամարտիկներն էլ հանդես են գալիս “Top Rank” ընկերությունում, և մենամարտ կազմակերպելը դժվարություն չի ունենա. «Վիկը շատ մոտիվացված է և ծարավ է հաղթանակի»