5 հունիսի 2013 - 13:43 AMT
ԱՄՆ խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին չմասնակցել հանրահավաքներին Թուրքիայում

Թուրքիայում շարունակվող անկարգությունների կապակցությամբ ԱՄՆ Պետքարտուղարությունը հորդորել է իր քաղաքացիներին չմասնակցել հանրահավաքներին Թուրքիայում, նույնիսկ եթե այդ հավաքները համարվում են խաղաղ ու անցնում են առանց բռնության:

Երեկ Իսրայելի ԱԳՆ-ն դիմել է իր քաղաքացիներին՝ հորդորելով այս օրերին զերծ մնալ ուղևորություններից դեպի Թուրքիա, գրում է 9tv.co.il-ը: