5 հունիսի 2013 - 14:39 AMT
Դավիթ Նալբանդյանը վստահ է, որ վիրահատությունից հետո կհասցնի վերականգնվել մինչ Չեխիայի հետ խաղը

Դավիթ Նալբանդյանը վստահ է, որ վիրահատությունից հետո կհասցնի վերականգնվել մինչ Չեխիայի հետ խաղը: Արգենտինայի հավաքականը սեպտեմբերի 13-15 Դևիսի գավաթի կիսաեզրափակչում Պրահայում կհանդիպի չեխերի հետ: «Իմ թիմի հետ ես ամեն օր վերականգնողական վարժություններ եմ անում: Կարծում եմ, որ կկարողանամ ժամանակին վերականգնվել»,-ասել է Նալբանդյանը:

Աշխարհի նախկին երրորդ ռակետ Դավիթ Նալբանդյանը մայիսին ազդրի և ուսի վիրահատություն է տարել: