5 հունիսի 2013 - 15:08 AMT
46 տարի առաջ սկսվեց Վեցօրյա պատերազմը

46 տարի առաջ այս օրը սկսվեց Վեցօրյա պատերազմը Իսրայելի և չորս երկրների՝ Եգիպտոսի, Սիրիայի, Հորդանանի ու Իրաքի միջև: Պատմաբաններն ու ռազմական փորձագետները մինչ օրս չեն կարողացել գուշակել ՑԱԽԱԼ-ի ապշեցուցիչ հաղթանակի ֆենոմենը արաբական պետությունների հիանալի զինված բանակների հանդեպ:

Վեցօրյա պատերազմը համաշխարհային պատմության ամենակարճատև պատերազմներից մեկն է: Մի քանի օրում Իսրայելի պաշտպանության բանակը գրավեց ամբողջ Սինայի թերակղզին, Հոլանի բարձունքները, Գազայի հատվածը, Հրեաստանն ու Սամարիան: Միայն ՄԱԿ ԱԽ կոշտ բանաձևը վերջակետ դերց այդ պատերազմում: Սակայն խաղաղ պայմանագրի կնքումը ձգձգվեց տարիներ ի վեր:

Վեցօրյա պատերազմն ուրվագծեց ժամանակակից Մերձավոր Արևելքի սահմանները՝ Սիրիան կորցրեց Հոլանի բարձունքը, Երուսաղեմը հայտարարվեց Իսրայելի մայրաքաղաք, հետագայում առաջացավ Պաղեստինի ինքնավարությունը, որի տարածքները մինչ 1967թ. Եգիպտոսի ու Հորդանանի տիրապետության տակ էին: