Զավեն Անդրիասյանը և Լևոն Բաբուջյանը Մումբայի շախմատի մրցաշարում 7-ական միավոր են վաստակել

Զավեն Անդրիասյանը և Լևոն Բաբուջյանը Մումբայի շախմատի մրցաշարում 7-ական միավոր են վաստակել

PanARMENIAN.Net - Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Լևոն Բաբուջյանը Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացվող օփենում ինը տուրից հետո վաստակել են 7-ական միավոր:

Նրանք կես միավորով են հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Լևան Պանցուլայայից (Վրաստան):

Նախավերջին տուրում Անդրիասյանը սպիտակներով կխաղա Պանցուլայայի հետ:

Գրոսմայստերներ Դավիթ Պետրոսյանը և Գեւորգ Հարությունյանն ունեն 6-ական միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---