5 հունիսի 2013 - 15:43 AMT
Նոր արագաչափեր՝ Երևան-Սևան ճանապարհին

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Հունիսի 10-ից գործարկվելու են Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 59.5-րդ կմ հատվածում՝ Երևանից դեպի Սևան ուղղությամբ (թույլատրելի առավելագույն արագությունը 90 կմ/ժ է) և 45-րդ կմ հատվածում՝ Սևանից դեպի Երևան ուղղությամբ (թույլատրելի առավելագույն արագությունը 70 կմ/ժ է) տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: